Մասնագետը խորհուրդներ է տվել՝ ինչպես կրճատել ծախսերը
Հասարակություն
Վճարային ծառայության սպառողական վարքագծի փորձագետ Յուլիա Տարասովան խորհուրդներ է տվել, թե ինչպես կարելի է նվազեցնել առօրյա ծախսերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչի վրա են ծախսվում գումարները։ Նման վերլուծությունը թույլ է տալիս պարզել, թե որ ծախսերը կարելի է կրճատել՝ առանց կյանքի որակի վրա բացասաբար ազդելու։ Զեղչված ապրանք գնելիս Տարասովան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ թե զեղչի չափին, այլ վերջնական գնին։
Փորձագետը նաև խորհուրդ է տալիս վերլուծել փոքր, բայց հաճախակի ծախսերը՝ հաշվարկելով, թե տվյալ սովորությունն ընդհանուր առմամբ որքան գումար է պահանջում ամսվա կամ տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ սեզոնային ապրանքներն ավելի շահավետ է նախապես գնել․ օրինակ՝ ձմեռային վերնահագուստը՝ գարնանը կամ ամռանը, իսկ հանգստի համար անհրաժեշտ պարագաները՝ աշնանը կամ ձմռանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել