Հայտնի է դարձել Կրասնոյարսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորների հետագա ճակատագիրը
Ռուսաստան
Կրասնոյարսկում արտակարգ վայրէջք կատարած Պեկին–Մանչեսթեր չվերթի ուղևորներին տեղափոխելու համար պահեստային ինքնաթիռ է ժամանել։ Այս մասին, հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օդանավակայանից հայտնել են, որ պահեստային օդանավն արդեն ժամանել և սպասարկվել է։ Ներկայում նոր ինքնաթիռ են տեղափոխում ուղևորների ուղեբեռն ու բեռները, իսկ ուղևորները պատրաստվում են նստեցման։
Ավելի վաղ Hainan Airlines ավիաընկերության Airbus A330-300 ինքնաթիռը, որը Պեկինից ուղևորվում էր Մանչեսթեր, տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք էր կատարել Կրասնոյարսկի միջազգային օդանավակայանում։ Տրանսպորտային դատախազությունը իրավիճակը վերցրել է վերահսկողության տակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել