Իլոն Մասկի հայրը հայտարարել է, որ Զելենսկուն Ուկրաինայի ընտրված նախագահ չի համարում
Աշխարհ
Միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ հարավաֆրիկացի գործարար Էրոլ Մասկը, հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկուն չի համարում Ուկրաինայի ընտրված նախագահ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործարարը որպես պատճառ նշել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների բացակայությունը։ «Ուկրաինայում ընտրություններ չկան։ Զելենսկին չի վերընտրվել։ Նա ընտրված նախագահ չէ»,- ասել է Էրոլ Մասկը։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զելենսկին երկրի պաշտոնյաների հետ փակ հանդիպման ժամանակ քննարկել է աշնանն ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Մինչ այդ հաղորդվել էր նաև, որ Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին Զելենսկուն հայտնել է նախագահական ընտրություններին առաջադրվելու իր մտադրության մասին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել