«21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում». պատմաբան
Հայաստան
Պատմաբան Արեգ Սավգուլյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է Արմավիրում ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում հայտնված հոր և որդու դեպքին։
Նա կոշտ քննադատության է ենթարկել սոցիալական ոլորտի պատասխանատուներին՝ նշելով, որ Հայաստանում մարդիկ հայտնվում են ծայրահեղ աղքատության և թշվառության մեջ։
Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ ընտանիքի դեպքը գտնվում է Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում։ Սոցիալական աշխատողը կատարել է տնայց, իսկ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար կանչվել է շտապօգնություն։
Նախարարության փոխանցմամբ՝ քաղաքացիները ներկայում գտնվում են հիվանդանոցում, այնուհետև նախատեսվում է նրանց տեղափոխել խնամքի հաստատություն, որտեղ կկազմակերպվեն անհրաժեշտ բուժումն ու խնամքը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել