Բեռլինում կինը հրդեհի պատճառով ստիպված է եղել ցատկել 11-րդ հարկի պատուհանից
Աշխարհ
Բեռլինի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 13 մարդ։ Բնակիչներից մեկը, հայտնվելով կրակի պատճառով փակուղում, ստիպված է եղել ցատկել 11-րդ հարկի պատուհանից։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը։
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով մոտ 06:30-ին, Ֆրիդրիխսհայն թաղամասի 21-հարկանի շենքի 11-րդ հարկի պատշգամբում, ապա արագ տարածվել ներս։ Շենքից տարհանվել է 113 մարդ։ 13 տուժածներից հինգը հոսպիտալացվել են։
11-րդ հարկում արգելափակված կինը ստիպված է եղել պատուհանից ցատկել հրշեջների ավտոսանդուղքի զամբյուղի մեջ, քանի որ երկարացվող սանդուղքը հասնում էր միայն մինչև 9-րդ հարկ։ Կինը թեթև վնասվածքներ է ստացել։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին մասնակցել է շուրջ 130 փրկարար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել