Սեպտեմբերին պեղումները կշարունակվեն Մեծամորի դամբարանադաշտում, Ամբերդում
Գիտություն և Մշակույթ
Այս օրերին պեղումներ են ընթանում Կապանի Երիցվանք վանական համալիրում՝ Ա․ Գրիգորյանի, «Հին Խնձորեսկ» արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում՝ Ա․ Զաքյանի, և Աշտարակ համայնքի Ագարակի Սբ․ Աստվածածին վաղմիջնադարյան եկեղեցում՝ Ա․ Սիմոնյանի ղեկավարած արշավախմբերի կողմից։ Առաջիկայում՝ սեպտեմբերին, նախատեսվում է պեղումները շարունակել նաև Մեծամորի դամբարանադաշտում՝ Հ․ Սիմոնյանի, և Ամբերդում՝ Ա․ Զաքյանի ղեկավարությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի՝ հնագետի մասնագիտական տոնի առթիվ
«Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ 2026 թվականը աչքի ընկավ հնագիտական լայնածավալ գործունեությամբ․ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետներն ու մեր գործընկերները տարվա առաջին կեսին արդեն իսկ արժեքավոր աշխատանքներ են իրականացրել Քաջարան համայնքի միջնադարյան Բաղաբերդ ամրոցում՝ Ա․ Գրիգորյանի, ինչպես նաև Զվարթնոց հնավայրում՝ հայ-լեհական արշավախմբի շրջանակում՝ Ա․ Գրիգորյանի համաղեկավարությամբ»,- գրել է նա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել