Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցից
Աշխարհ
Ֆիլիպիններում իրավապահները մարդկանց թրաֆիքինգի ցանցից փրկել են հինգ ռուսաստանցի կանանց և գեղեցկության մրցույթների նախկին հաղթողներից մեկին։ Այս մասին հայտնում է Cebu Daily News-ը՝ հղում անելով Ֆիլիպինների Հետաքննությունների ազգային բյուրոյին։
Ըստ աղբյուրի՝ կանանց սեռական շահագործման ենթարկող ցանցը գործել է Մակատի քաղաքում։ Իրավապահների հատուկ գործողության ընթացքում կազմակերպիչներից մեկը համաձայնել է կանանցից յուրաքանչյուրին տրամադրել 25 հազար ֆիլիպինյան պեսոյի դիմաց՝ հավելյալ միջնորդավճարով։ Դրանից հետո կասկածյալը ձերբակալվել է։
Փրկված կանայք հանձնվել են Մակատիի համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ աջակցություն և օգնություն ստանալու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել