Պուտինի՝ Արևելյան տնտեսական համաժողովում սպասվող հայտարարությունները ռազմավարական նշանակություն կունենան
Ռուսաստան
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ) սպասվող հայտարարությունները ռազմավարական նշանակություն կունենան Ռուսաստանի համար։ Այս մասին նա ասել է «Լենտա.ռու»-ին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խորհրդական, համաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը հայտնել էր, որ Վլադիվոստոկում կայանալիք ԱՏՀ-ի լիագումար նիստում Պուտինը մի շարք կարևոր հայտարարություններ է անելու՝ նշելով, որ Արևմուտքին խորհուրդ է տրվում ուշադիր հետևել նրա ելույթին։
Կարասինի խոսքով՝ Պուտինի ելույթից պետք է ակնկալել գաղափարներ և ուղենիշներ, որոնք վերաբերելու են Ռուսաստանի հետագա զարգացման հիմնական ուղղություններին։ Սենատորը նաև Արևմուտքին կոչ է արել ճիշտ վերլուծել Ռուսաստանի նախագահի հայտարարությունները, առաջնորդվել «առողջ բանականությամբ» և ուշադրություն դարձնել այն հնարավորություններին, որոնք կարող են նպաստել փոխզիջումների ձեռքբերմանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել