Իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Գազայի հատվածում երեք պաղեստինցի է վիրավորվե
Համաշխարհային Մամուլ
Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ Բալահ քաղաքում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեք պաղեստինցի է վիրավորվել։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Երեք տուժածներն էլ տեղափոխվել են Դեյր ալ Բալահի «Ալ Աքսա» հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Իսրայելական ուժերը վերջին շաբաթներին ևս հարվածներ են հասցրել Դեյր ալ Բալահի և Գազայի հատվածի այլ շրջանների ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել