Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան ընտանիքների շրջափակումը շարունակվում է արդեն յոթերորդ օրը
Համաշխարհային Մամուլ
Իսրայելցի վերաբնակների կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի Քուսրա բնակավայրում պաղեստինյան մի քանի տների շրջափակումը շարունակվում է արդեն յոթերորդ օրը։ Այս մասին Քուսրայից հայտնում է Al Jazeera-ի թղթակից Նուր Օդեհը։
Շրջափակված տներից մեկում գտնվում են նաև մինչև յոթ տարեկան երկու երեխաներ։ Իսրայելական ուժերը վերահսկողության տակ են վերցրել ևս մեկ տուն։ Նախորդ օրը իսրայելցի խաղաղության ակտիվիստները փորձել են ընտանիքներին ջուր, հյութ և հաց հասցնել, սակայն զինվորականները խոչընդոտել են նրանց։ Այնուամենայնիվ, մթերքի մի մասը հաջողվել է փոխանցել ընտանիքներին։
Քուսրայի քաղաքապետի խոսքով՝ այժմ սպասում են համապատասխան համաձայնեցման, որպեսզի ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողանա շրջափակված ընտանիքներին սնունդ և բժշկական պարագաներ հասցնել։ Տներից մեկը պատկանում է ԱՄՆ քաղաքացու, որը դիմել է ամերիկացի օրենսդիրներին՝ հայտարարելով, որ իր ընտանիքը վտանգի տակ է։ Նա նաև դժգոհություն է հայտնել ԱՄՆ դեսպանի գործողություններից՝ նշելով, որ վերաբնակները դեռ չեն հեռացել տարածքից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել