Ուկրաինական կիբերհարձակման հետևանքով Wildberries-ում խոշոր խափանումներ են գրանցվել
Աշխարհ
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնել է, որ օգոստոսի 10-11-ին Cyber Corps խմբի իրականացրած կիբերգործողության հետևանքով ռուսական Wildberries առցանց հարթակի աշխատանքում լայնածավալ խափանումներ են առաջացել։
Հարձակման հետևանքով խնդիրներ են առաջացել հաճախորդների սպասարկման հեռավար համակարգերում, մասամբ խաթարվել է վճարային ենթակառուցվածքի աշխատանքը, իսկ կոնտակտ-կենտրոնների ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է։ Օգտատերերը զանգվածաբար հայտնել են վճարումների հետ կապված խնդիրների մասին։
Ուկրաինական հետախուզության գնահատմամբ՝ գործողությունն ուղղված է եղել Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկի թվային ենթակառուցվածքի դեմ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել