Եվրոպայի կարևորագույն ջրային ուղին կաթվածահար է լինում․ Հռենոսի ջրի մակարդակը հասել է կրիտիկական շեմի
Աշխարհ
Գերմանիայում Հռենոս գետով նավագնացությունը երաշտի և ջրի չափազանց ցածր մակարդակի պատճառով գրեթե ամբողջությամբ դադարել է։ Այս մասին, հղում անելով շուկայի մասնակիցներին, հայտնում է գերմանական N-TV հեռուստաալիքը։
Վերջին տվյալներով՝ գետի առանցքային հատվածներից մեկում՝ Կաուբի մոտ, ջրի մակարդակը հասել է ընդամենը 6–8 սանտիմետրի, մինչդեռ բեռնատար նավերի անցման համար անհրաժեշտ է առնվազն 40 սանտիմետր։ Եվրոպայի կարևորագույն ջրային ուղիներից մեկում ստեղծված իրավիճակի պատճառով որոշ բեռնատար նավեր արդեն արգելափակվել են Կաուբից հարավ, իսկ մյուսները ստիպված վերադարձել են հյուսիս՝ այլընտրանքային պատվերներ փնտրելու։
N-TV-ի հաղորդմամբ՝ եթե երաշտը շարունակվի, իրավիճակը կարող է հանգեցնել ավելի լուրջ լոգիստիկ խնդիրների։ 2026 թվականի ամռանը Եվրոպայում ռեկորդային շոգը բացասաբար է ազդել նաև գյուղատնտեսության, հիդրոէներգետիկայի և ատոմակայանների աշխատանքի վրա, իսկ մի շարք շրջաններում մեծացել է անտառային հրդեհների վտանգը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել