«Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի քաղաքականությունը»․ Իրանի ԱԳՆ
Աշխարհ
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի և Մերձավոր Արևելքի նկատմամբ՝ այն կապելով ստի և ինքնախաբեության հետ։
Բաղային իր էջում հրապարակել է Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպից մի հատված՝ նշելով, որ այն, իր կարծիքով, «դիպուկ նկարագրում է» ԱՄՆ-ի պետական կառավարման համակարգն ու արտաքին քաղաքականությունը։
Մեջբերման մեջ Դոստոևսկին գրում է. «Ինքն իրեն ստող և սեփական սուտը լսող մարդը հասնում է այն վիճակին, երբ այլևս չի կարող տարբերել ճշմարտությունն իր ներսում կամ իր շուրջը և, հետևաբար, կորցնում է հարգանքը թե՛ իր, թե՛ ուրիշների նկատմամբ»։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այս բնորոշումը հատկապես համապատասխանում է Վաշինգտոնի՝ Իրանի և տարածաշրջանի նկատմամբ վարած քաղաքականությանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել