Ռուսաստանը կարող է տիեզերք ուղարկել Ինդոնեզիայի տիեզերագնացին
Ռուսաստան
Ռուսաստանն ու Ինդոնեզիան քննարկում են ինդոնեզացի տիեզերագնացին տիեզերք ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Տոլչենովը։
Դեսպանի խոսքով՝ կողմերն արդեն քննարկում են նախաձեռնությունը և տիեզերագնացի պատրաստման հետ կապված հարցերը։ Եթե Ջակարտան հետաքրքրված լինի ծրագրով, «Ռոսկոսմոսը» պատրաստ կլինի համագործակցություն սկսել այդ ուղղությամբ։
«Ինչո՞ւ մենք չենք կարող ինդոնեզացի տիեզերագնաց ուղարկել։ Եթե նա ռուսական տիեզերանավով թռչի տիեզերք, դա հրաշալի կլինի»,- ասել է Տոլչենովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում տիեզերք է ուղարկել նաև Մոնղոլիայի, Վիետնամի, Մալայզիայի և այլ երկրների ներկայացուցիչների։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել