Մեկ շաբաթում շուրջ 1,7 հազար ԱԹՍ է արձակվել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ․ Սոբյանին
Ռուսաստան
Օգոստոսի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակել են 1743 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների մեծ մասը խոցվել է Մոսկվայից հեռու, իսկ 123 անօդաչու ոչնչացվել է անմիջապես մայրաքաղաքին մոտենալիս։ Միայն օգոստոսի 15-ի գիշերը, ըստ Սոբյանինի, Մոսկվայի ուղղությամբ թռչող 15 ԱԹՍ է խոցվել։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերն անօդաչուներ են խոցել Դոմոդեդովոյում, Օդինցովոյում, Ռամենսկոյեում, Չեխովում, Վոսկրեսենսկում և Շատուրայում։ Վերջինում երկու մարդ՝ կին և իննամյա տղա, տուժել են։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել