Կենդանաբանական այգում պումաների զույգը երեք ձագ է ունեցել. ՌԴ
Ռուսաստան
Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում երիտասարդ պումաների զույգը՝ Էրին և Միչիգանը, երեք ձագ է ունեցել։ Ձագերը ծնվել են հուլիսի 6-ին, սակայն կենդանաբանական այգին այդ մասին հայտնել է միայն հիմա։
Փոքրիկները հիմնականում մոր հետ են և առայժմ սնվում են միայն կաթով։ Հայրը չի մասնակցում ձագերի խնամքին, քանի որ բնության մեջ պումաները հիմնականում միայնակ են ապրում և զույգ են կազմում միայն բազմացման շրջանում։ Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով՝ Էրին շատ լավ է կատարում մայրական պարտականությունները և մշտապես ձագերի կողքին է։
Նորածին պումաների մորթին տարբերվում է հասուն կենդանիների մորթուց․ նրանց մարմնի վրա կան մուգ բծեր, վերջույթներին՝ գծեր, իսկ պոչին՝ օղակներ։ Բծերը սկսում են անհետանալ մոտավորապես 6-9 ամսականում և կարող են ամբողջությամբ վերանալ մինչև երկու տարեկանը։ Մասնագետների խոսքով՝ նման գունավորումը վայրի բնության մեջ օգնում է ձագերին քողարկվել և մեծացնում նրանց գոյատևման հնարավորությունները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել