Խմելու ջրի մաքրմամբ զբաղվող ձեռնարկության աշխատակցի մոտ տուբերկուլոզ է հայտնաբերվել
Ռուսաստան
Ռուսաստանի Բրատսկ քաղաքում խմելու ջրի մաքրմամբ զբաղվող «Քաղաքային ենթակառուցվածքների տնօրինություն» համայնքային ձեռնարկության աշխատակիցներից մեկի մոտ տուբերկուլոզ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости» Telegram-ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ հիվանդությունը հայտնաբերվել է հուլիսի վերջին՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտության ժամանակ։ Հուլիսի 29-ին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է պարզել վարակված աշխատակցի հետ շփում ունեցած անձանց շրջանակը և մի շարք աշխատակիցների ուղարկել բուժզննման։ Աշխատակիցների պնդմամբ՝ ձեռնարկությունում կարանտին չի հայտարարվել։
Telegram-ալիքը նաև գրում է, որ ձեռնարկության նախկին աշխատակիցներից ոմանք դեմ են եղել դեպքի մասին տեղեկությունը թաքցնելուն, ինչից հետո, նրանց պնդմամբ, կրճատվել են։ Աշխատակիցները նաև դժգոհել են ամենամյա բուժզննումների բացակայությունից և աշխատանքային հագուստի պակասից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել