Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված աշխատանքները
Աշխարհ
Իտալիայի Պարմա նահանգի մասնավոր թանգարանից գողացված հայտնի նկարիչների երեք աշխատանքները հայտնաբերվել և վերադարձվել են թանգարան։ Այս մասին հայտնում է «360.ru»-ն։
Գողերը Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Ձկներ» կտավը, Պոլ Սեզանի «Բաժակ և բալերով ափսե» գծանկարը և Անրի Մատիսի «Օդալիսկը պատշգամբում» փորագրանկարը թաքցրել էին հեռուստացույցի տուփի մեջ։ Աշխատանքների ընդհանուր արժեքը գերազանցում է 9 միլիոն եվրոն։
Հանցագործները մարտի 23-ի գիշերը պատուհանից ներխուժել էին Մանյանի-Ռոկկա հիմնադրամի շենք, պատերից հանել աշխատանքներն ու այգու միջով փախուստի դիմել։ Նրանց հետքին հաջողվել է դուրս գալ հավաքված ապացույցների և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման միջոցով։ Գործով անցնում է Մոլդովայի ինը քաղաքացի, որոնցից հինգը կասկածվում են հանցագործության կազմակերպման մեջ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել