Պուտինը օգոստոսի 18-ին կհանդիպի Մյանմայի ղեկավարի հետ
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին Կրեմլում բանակցություններ կվարի Մյանմայի ղեկավար Մին Աուն Հլայնի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Մին Աուն Հլայնը Ռուսաստան կժամանի պաշտոնական այցով։ Առայժմ չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու կողմերը հանդիպման ընթացքում։
Օգոստոսի 4-ին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ՝ քննարկելով միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ Հուլիսի 27-ին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել