FT․ Ուկրաինան դադարել է հրապարակել ռուսական հրթիռների մասին տվյալները
Ռուսաստան
Ուկրաինայի իշխանությունները դադարել են հրապարակել Ռուսաստանի արձակած հրթիռների վերաբերյալ տվյալները, քանի որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողանում արդյունավետորեն խոցել դրանք։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Կիևի իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ որոշումը կայացվել է Patriot ՀՕՊ համակարգերի սուր պակասի պայմաններում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս փորձել է համոզել ԱՄՆ-ին ավելացնել այդ համակարգերի մատակարարումները, սակայն առայժմ առաջընթաց չի գրանցվել։
FT-ն նշում է, որ ռուսական հրթիռների խոցման ցուցանիշների նվազման ֆոնին Կիևը տվյալների չհրապարակումը բացատրում է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև բնակչության «բարոյական ոգին պահպանելու» ձգտմամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել