8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անց
Աշխարհ
Իտալական Սարդինիայի ափերի մոտ խորտակվել է մոտ 8 մլն եվրո արժողությամբ Angiola II զբոսանավը, որը նոր սեփականատիրոջն էր փոխանցվել ընդամենը չորս օր առաջ։ Այս մասին հայտնում է Il Messaggero-ն։
Պորտո Չերվոյի մոտ 30 մետրանոց զբոսանավում հրդեհ է բռնկվել, երբ դրա վրա եղել է 14 ուղևոր։ Փրկարարներին հաջողվել է տարհանել բոլորին, տուժածների մասին չի հաղորդվում։
2020 թվականին ջուր իջեցված զբոսանավը հրդեհից հետո խորտակվել է։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ վառելիքի արտահոսք չի արձանագրվել։ Դեպքի պատճառները պետք է պարզի պաշտոնական հետաքննությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել