Բելգիայում գարեջրատան նկուղում 9 մլն եվրոյի ոսկի են գտել
Աշխարհ
Բելգիայի Սինտ Գիլիս Դենդերմոնդե բնակավայրում շինարարները նախկին գարեջրատան նկուղում հայտնաբերել են մոտ 9 մլն եվրո արժողությամբ ոսկե մետաղադրամներ և ձուլակտորներ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Գանձը հայտնաբերվել է կոյուղատար խողովակ անցկացնելու աշխատանքների ժամանակ։ Շենքի հիմքը քանդելիս բանվորները նկատել են այնտեղ թաքցված ոսկե մետաղադրամները և ամբողջ գտածոն հանձնել ոստիկանությանը։
Ներկայում ոսկին փոխանցվել է Դենդերմոնդեի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրող CAW Oost-Vlaanderen կազմակերպությանը։ Հաղորդվում է, որ միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել