ՌԴ-ում արձագանքել են ՆԱՍԱ-ի՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում պատկերող քարտեզին
Ռուսաստան
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ ՆԱՍԱ-ն, ուղիղ եթերում Ղրիմը Ռուսաստանի կազմում պատկերող քարտեզ ցուցադրելով՝ ցույց է տվել, որ «ընդունում է իրականությունը»։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Ալեքսանդր Վոլոշինը։
Քարտեզը ցուցադրվել է օգոստոսի 12-ին՝ ՆԱՍԱ-ի կողմից արևի խավարման ուղիղ հեռարձակման ժամանակ։ Դրանում Ղրիմը պետական սահմանի գծով առանձնացված է եղել Ուկրաինայից։
Վոլոշինի խոսքով՝ ՆԱՍԱ-ի ցուցադրած քարտեզը վկայում է, որ «պատմական որոշման հակառակորդներն աստիճանաբար սկսում են գիտակցել իրականությունը»։ Սենատորը նաև հայտարարել է, որ 2014 թվականին Ղրիմը կատարել է իր ընտրությունը՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել