Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառը
Հասարակություն
Տղամարդկանց մոտ կրծքագեղձերի հանկարծակի մեծացման՝ գինեկոմաստիայի հիմնական պատճառը հորմոնալ անհավասարակշռությունն է։ Այս մասին «Лента.ру»-ին հայտնել են էնդոկրինոլոգ Վլադիմիր Մայորովը և պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդրա Ֆրոլովան։
Մայորովի խոսքով՝ գինեկոմաստիա կարող է առաջանալ, երբ տղամարդու օրգանիզմում նվազում է տեստոստերոնի, իսկ էստրոգենի մակարդակը բարձրանում է։ Պատճառ կարող են դառնալ նաև երիկամների քրոնիկական հիվանդությունները, լյարդի ցիռոզը, հիպերթիրեոզը, ամորձիների, հիպոֆիզի կամ մակերիկամների ուռուցքները, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումն ու քրոնիկական սթրեսը։
Բժիշկները նշել են, որ գինեկոմաստիա կարող են առաջացնել նաև որոշ դեղամիջոցներ և անաբոլիկ ստերոիդները։ Եթե կրծքագեղձերի մեծացումը տեղի է ունեցել կտրուկ և ուղեկցվում է ցավով, այտուցով, կոշտացմամբ, արտադրությամբ կամ մաշկի կարմրությամբ, մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել