Փորձագետը հնարավոր է համարել Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումը
Ռուսաստան
Թուրքիայից Ուկրաինա նախկինում արտադրված ամերիկյան սպառազինության մատակարարումը հնարավոր է։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է միջազգային անվտանգության հարցերով թուրք փորձագետ Ջանան Թերջանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի նախատեսում Ուկրաինային սեփական արտադրության զենք մատակարարել։ Խոսքը Թուրքիայում ամերիկյան տեխնոլոգիաներով նախկինում արտադրված սպառազինության մասին է, որը, ըստ փորձագետի, փաստացի համարվում է ամերիկյան զենք։
Թերջանը միաժամանակ նշել է, որ նման սպառազինության վերաարտահանման համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ էր պահանջել Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումների վերաբերյալ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել