Հութիները Եմենի նավահանգստում հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի դիրքերին
Աշխարհ
Հութիները հայտարարել են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի բանակի և նրա դաշնակիցների դիրքերի ու զինտեխնիկայի վրա Ալ-Մոհի շրջանում՝ օգտագործելով մեծ թվով բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնում է եմենական Alghad հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիի հայտարարությունը։
Նրա խոսքով, հարվածի արդյունքում՝ ոչնչացվել են նավակներ և զենքեր, կորուստներ են պատճառվել հակառակորդի անձնակազմին։
«Մենք կշարունակենք Ալլահի օգնությամբ հարվածներ հասցնել սաուդյան թշնամու ցանկացած ռազմական հավաքին, որտեղ էլ որ դրանք լինեն», - ասվում է Սարիի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել