Ինչ զենք կստանա Ուկրաինան «ամերիկյան փակ դիվանագիտության» շնորհիվ
Աշխարհ
Թուրքիան մտադիր չէ Ուկրաինային մատակարարել իր կողմից արտադրվող զենք: ՏԱՍՍ-ին այս մասին ասել է թուրք միջազգային անվտանգության փորձագետ Ջանան Տերջանը։
«Մենք խոսում ենք այն զենքի մասին, որը նախկինում արտադրվել է Թուրքիայում՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիաներ, բայց դրանք թուրքական չեն, այսինքն՝ դրանք փաստացի ամերիկյան զենքեր են», - ասել է փորձագետը։
Նա հավելել է, որ այդ պատճառով՝ Անկարան վերարտահանման համար պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի հաստատումը։
Ըստ նրա՝ այս զենքի մատակարարումը պետք է դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի կողմից Կիևին 70 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու պարտավորության շարունակություն։
«Վաշինգտոնի տեսանկյունից՝ Ուկրաինային աջակցելու միջոցներից մեկը՝ առանց սեփական զինամթերքի պաշարները սպառելու, Թուրքիայի առկա զենքի պաշարները փոխանցելն է», - նշել է փորձագետը։
Նա կոչ է արել չսպասել այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակմանը, քանի որ շատ հավանական է, որ դրա հետևում կանգնած է «ամերիկյան փակ դիվանագիտությունը»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել