Հարավային Կորեան վիճահարույց տաճար այցելելու պատճառով` բողոքի ակցիա է սկսել Ճապոնիայի դեմ
Աշխարհ
Հարավային Կորեան բողոքի նոտա է հղել Տոկիոյին այն բանից հետո, երբ ճապոնացի քաղաքական գործիչները այցելել են Յասուկունի սրբավայր և այնտեղ ծիսական զոհաբերություններ են կատարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությանը։
Արտաքին գործերի նախարարության Ասիա-խաղաղօվկիանոսյան հարցերով դեպարտամենտի տնօրեն Լի Մին-կյոնգը կանչել է Հարավային Կորեայում Ճապոնիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Կազուո Չոջոյին։
«Լի Մին-կյոնգը արտահայտել է խիստ բողոք և խորը ափսոսանք, որ պատասխանատու ճապոնացի առաջնորդները կրկին ծիսական զոհաբերություններ են կատարել Յասուկունի սրբավայրում և այցելել այնտեղ», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել