Թալիբները ԱՄՆ-ին առաջարկել են վերադառնալ Աֆղանստան
Աշխարհ
«Թալիբանը» ԱՄՆ-ին կոչ է անում վերականգնել իր դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանում և ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութակին։
«Վաշինգտոնը կարող է վերաբացել իր դեսպանատունը Քաբուլում, պահպանել դիվանագիտական ներկայությունը և ներդրումներ կատարել հանքարդյունաբերության, ամբարտակների և ճանապարհների մեջ», -ասել է նա:
«Մենք հավատում ենք, որ պատերազմի գլուխն ավարտված է, և այսուհետ մենք ցանկանում ենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և դրական փոխգործակցության նոր գլուխ», - ասել է Մութթաքին:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել