Ռուսաստանը խոցել և ճնշել է 187 անօդաչու թռչող սարք, Wildberries-ի պահեստ է այրվել
Աշխարհ
Գիշերը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի ուժերը խոցել և ճնշել են 187 անօդաչու թռչող սարք, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Մոսկվայի մարզում հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, մեկ մարդ մահացել է։
Դոմոդեդովոյում մի քանի բնակելի շենքեր նույնպես վնասվել են։
Այրվել է Պոդոլսկ քաղաքում Wildberries առցանց խանութի պահեստը, հայտարարել է Վորոբյովը։ Դոմոդեդովոյում այրվել է նաև բժշկական պարագաներ պարունակող պահեստը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել