Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտոմեքենայի և ինքնագլորի (սամակատ) բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Հին Երևանցի - Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Հակոբ Ք.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի Ղ.-ի վարած ինքնագլորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, ապա դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շնորհիվ Երևանի 103 շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել