Դամասկոսից Մոսկվա ժամանել է առաջին ուղևորատար չվերթը ավելի քան 1,5 տարվա դադարից հետո
Աշխարհ
Առաջին անգամ ավելի քան մեկուկես տարվա ընթացքում Սիրիայի Դամասկոս քաղաքից ուղևորատար չվերթ է ժամանել Մոսկվա: Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնել է «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը։
Օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Syrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով ժամը 06:44-ին։
Flightradar մոնիթորինգային ծառայության տվյալներով՝ Airbus A320 ինքնաթիռը Դամասկոսի միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 02:14-ին (որը համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ)։
Ավելի վաղ Syrian Airlines-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ից կվերսկսի Դամասկոս–Մոսկվա չվերթները։ Ուղևորներին առաջարկվել էր ամրագրել տոմսերը ավիաընկերության պաշտոնական կայքի կամ բջջային հավելվածի միջոցով՝ ուղիղ վճարման հնարավորությամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել