Զիմբաբվեում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի
Աշխարհ
Զիմբաբվեի լճում նավակի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի; «ՌԻԱ նովոստի-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ոստիկանությունը։
Ոստիկանությունը մինչ այդ տեղեկացրել էր 44 զոհի մասին։
«Կարիբա լճում RIDA (Գյուղական ենթակառուցվածքների զարգացման գործակալություն) նավակի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը այժմ հասել է 68-ի՝ օգոստոսի 15-ին ևս 22 դիակի հայտնաբերումից հետո», - ասվում է ոստիկանության սոցիալական ցանցերի էջում տարածված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ZBC հեռուստաընկերությունը, հղում անելով տեղական ինքնակառավարման և հանրային աշխատանքների նախարար Դանիել Գարվեին, հաղորդել էր, որ Զիմբաբվեի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Կարիբա լճում նավակի վթարի պատճառով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել