Ferrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով
Այլ
Ferrari-ի առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենան՝ Luce-ը, Կալիֆոռնիայում Sotheby’s-ի բարեգործական աճուրդում վաճառվել է 40 մլն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ նոր ավտոմեքենա, գրում է Bloomberg գործակալությունը։
Վաճառքը տեղի է ունեցել Monterey Car Week-ի շրջանակում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր անհատական պատվերով ստեղծված Ferrari Daytona SP3-ին, որը նախորդ տարի վաճառվել էր 26 մլն դոլարով։
Ferrari-ն Luce-ը ներկայացրել է մայիսին։ Մոդելի մեկնարկային գինը կազմել է 550 հազար եվրո (636 հազար դոլար), սակայն առաջին էլեկտրամեքենայի հայտնվելը քննադատության է արժանացել և բացասաբար է անդրադարձել ընկերության բաժնետոմսերի վրա։
Ավտոմեքենան Ferrari-ի համար դարձել է նշանակալի շեղում ներքին այրման շարժիչներով սպորտային մեքենաների ավանդույթից։ Luce-ը ունի չորս դուռ և ավելի քան 1000 ձիաուժ հզորությամբ ուժային համակարգ։
Ավտոմեքենայի դիզայնը մշակել է LoveFrom ստուդիան, որը հիմնադրել է Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը՝ iPhone-ի և iMac-ի դիզայնի ստեղծողներից մեկը։
Վաճառված օրինակը պատկանում է tailor made կատեգորիային՝ եզակի ավտոմեքենաների, որոնք ամբողջությամբ պատրաստվում են պատվիրատուի անհատական պահանջներով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել