ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը
Ռուսաստան
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ այս աշնանը ԵՄ անդամ պետություններին կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթը։ Այս մասին նա ասել է Die Welt պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Աշնանը կներկայացնեմ պատերազմի մեկնարկից ի վեր պատժամիջոցների ամենալայն փաթեթը։ Եթե այն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող անձանց, ընկերությունների և կազմակերպությունների թիվը միանգամից կավելանա մոտ մեկ երրորդով»,- նշել է Կալասը։
Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում Եվրամիության և ԱՄՆ-ի դիրքորոշումները կհամընկնեն՝ հիշատակելով ԱՄՆ Սենատում քննարկված համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն հուլիսին ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Դրա ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ սև ցուցակում ընդգրկված ռուսաստանյան և այլ անձանց ու կազմակերպությունների թիվը գերազանցել է 3100-ը՝ դառնալով Եվրամիության պատժամիջոցների պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել