Իրանը կոշտ քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու համար
Աշխարհ
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ քննադատության է ենթարկել Կանադային՝ ԱՄՆ-ին Իրանի դեմ հակամարտությունում աջակցելու համար։ Բաղային գրել է, որ Վաշինգտոնը մի կողմից ճնշում է Կանադային՝ սահմանելով մաքսատուրքեր և սպառնալով պատժամիջոցներով, իսկ մյուս կողմից Օտտավան շարունակում է աջակցել ԱՄՆ-ի քաղաքականությանը։
«Վաշինգտոնը Կանադային համարում է իր 51-րդ նահանգը, մաքսատուրքեր է սահմանում կանադական ապրանքների նկատմամբ, վիրավորում է Կանադային և նույնիսկ սպառնում պատժել անտառային հրդեհների ծխի համար։ Իսկ Օտտավայի արձագանքը՝ «Հասկացանք, սըր»։ Միևնույն ժամանակ, Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմին՝ Վաշինգտոնի բարեհաճությունը շահելու համար», — գրել է Բաղային։
Հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Կանադան վերջին շրջանում նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, իսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը շարունակում է պահպանվել՝ հատկապես Հորմուզի նեղուցի շուրջ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել