Ռուսաստանում յուրաքանչյուր 12-րդ ընկերությունում կենդանիներ են «աշխատում»
Ռուսաստան
Ռուսաստանում ընկերությունների 8%-ում մարդկանց հետ միասին ծառայողական նպատակներով կենդանիներ են օգտագործվում՝ շներ, կատուներ, թռչուններ և ձիեր։ Այս մասին վկայում է SuperJob-ի՝ РИА Новости-ի համար անցկացրած հետազոտությունը։
Հարցմանը մասնակցած մասնագետների 86%-ը նշել է, որ իրենց ընկերություններում կենդանիներ չեն օգտագործվում, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել։ 2022 թվականի համեմատ այս ցուցանիշը չի փոխվել։
Շները հիմնականում օգտագործվում են պահպանության և փրկարարական աշխատանքներում, կատուները՝ կրծողների դեմ պայքարում, գիշատիչ թռչունները՝ ճարտարապետական հուշարձաններն այլ թռչուններից պաշտպանելու համար, իսկ ձիերը շարունակում են ծառայել որպես մարդկանց օգնականներ։ Կենդանիներն առավել հաճախ ներգրավված են անվտանգության, արտադրական և շինարարական ընկերություններում, պահեստային համալիրներում, ինչպես նաև մշակույթի և առողջապահության ոլորտներում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել