Ռուսաստանում առաջարկել են ժամանակավոր կառավարում սահմանել Nestle-ի ընկերություններում
Ռուսաստան
Ռուսական «КС Логистика» ընկերությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ժամանակավոր կառավարում սահմանել Nestlé-ի հինգ ռուսական ընկերությունների նկատմամբ։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ընկերությունն առաջարկը հիմնավորել է նրանով, որ Nestlé-ն Ռուսաստանում արտադրական հզորություններն ընդլայնելու ծրագրեր չունի և դադարեցրել է երկրում արտադրված ապրանքների արտահանումը։ Nestlé-ի ռուսական գրասենյակից, սակայն, հայտնել են, որ պետական մարմիններից այս հարցով որևէ դիմում չեն ստացել, իսկ ընկերության գործարաններն ու գրասենյակները շարունակում են աշխատել։
Փորձագետների գնահատմամբ՝ Nestlé-ի ռուսական բիզնեսի արժեքը կարող է կազմել 160-170 մլրդ ռուբլի։ «Коммерсантъ»-ը նշում է, որ ժամանակավոր կառավարման սահմանումը տեսականորեն կարող է դառնալ սեփականատիրոջ փոփոխության գործընթացի առաջին փուլը, սակայն ինքնին չի նշանակում ակտիվների բռնագրավում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել