Իրանն ու Օմանը նոր ծովային ճանապարհ են մշակում
Աշխարհ
Իրանի և Օմանի միջև ծովային տարանցիկ ուղու մշակումը ժամանակատար է դարձել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններից բխող անվտանգության խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ չնայած առկա դժվարություններին՝ Թեհրանի և Մասկատի միջև ինտենսիվ բանակցությունները շարունակվում են։
Բաղային նշել է, որ երկու երկրների միջև քննարկվող երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ արդեն համաձայնություն կա, սակայն դրա իրականացումը կախված է անվտանգության իրավիճակից և երրորդ կողմերի գործողություններից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել