Գիտնականները թոքերի քաղցկեղի կանխարգելման հնարավոր նոր միջոց են հայտնաբերել
Հասարակություն
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները պարզել են, որ թոքերի բորբոքային գործընթացներին մասնակցող կասպազա-1 ֆերմենտի արգելափակումը կարող է զգալիորեն նվազեցնել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances գիտական ամսագրում։
Մկների վրա փորձերի ընթացքում կասպազա-1-ը ճնշող դեղամիջոցի կիրառումը կտրուկ նվազեցրել է ուռուցքների առաջացման հավանականությունը։ Իսկ մեկ այլ հակաբորբոքային դեղամիջոցի հետ համատեղ կիրառման դեպքում կենդանիների գրեթե 20%-ի մոտ ուռուցքներ ընդհանրապես չեն զարգացել։
Գիտնականները նշում են, որ քրոնիկ բորբոքումը թոքերի քաղցկեղի զարգացման կարևոր գործոն կարող է լինել ինչպես ծխողների, այնպես էլ երբևէ չծխած մարդկանց մոտ։ Սակայն մեթոդի արդյունավետությունը դեռևս պետք է հաստատվի մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել