Ջրի խողովակը վնասվել է Երևանում․ Ազատության պողոտան վերածվել է անվճար «ավտոլվացման կետի»
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը ուժեղ ճնշմամբ դուրս է շպրտվում և հասնում ճանապարհի երթևեկելի հատված․ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայրում աշխատում են պարեկային ծառայության աշխատակիցները։ Սպասվում է նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության և «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետների ժամանումը՝ վնասված խողովակը վերանորոգելու համար։
Դեռևս պարզ չէ՝ խողովակով խմելու, թե ոռոգման ջուր է անցնում։ Տեղում հավաքված քաղաքացիների խոսքով՝ դուրս հոսող ջուրը խմելու ջուր է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել