Իրանական անօդաչուները հարվածել են իրաքյան Քրդստանի ղեկավարի գրասենյակին
Աշխարհ
Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են իր անձնական գրասենյակի և տարածաշրջանի անվտանգության ծառայության ղեկավարի բնակության վայրի վրա։ Քրդական հակաահաբեկչական ծառայության տվյալներով՝ կիրառվել է երկու պայթուցիկ անօդաչու։
Բարզանին կատարվածը որակել է որպես «անընդունելի ագրեսիա» և հայտարարել, որ այն լուրջ սրացում է ու ուղղակի սպառնալիք Քրդստանի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Իրանական կողմը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել