Լատվիան ԵՄ-ից փոխհատուցում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար
Աշխարհ
Լատվիան Եվրամիությունից 7 միլիարդ եվրո է պահանջում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է «Լատվիան առաջինը» պահպանողական կուսակցության առաջնորդ և նախկին փոխվարչապետ Այնարս Շլեսերսը։
Շլեսերսն ընդգծել է, որ Լատվիան «փող է կորցնում». Ռիգան այլևս չի կարող անտեսել Կիևին աջակցելու և հակառուսական պատժամիջոցների հետ կապված տնտեսական ծախսերը։
«Մենք քննարկում ենք, թե ինչպես աջակցել Ուկրաինային, բայց, միևնույն ժամանակ, մենք ինքներս ենք զոհ», - նշել է նա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել