Ինչպես կավարտվի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կավարտվի հրադադարով, ոչ թե լիարժեք խաղաղությամբ։ Այս մասին Ukrinform-ին տված հարցազրույցում ասել է Կիևում Նիդեռլանդների նախկին դեսպան Ռոբերտ Սերին։
«Դա, ամենայն հավանականությամբ, կավարտվի հրադադարով, քան խաղաղությամբ: Սա շատ կարևոր տարբերություն է: Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանն ու Ուկրաինան կարողանան կնքել լիարժեք խաղաղության պայմանագիր: Լավագույնը, ինչի վրա կարելի է հուսալ, տևական զինադադարն է»,- ասել է Սերին:
Նա հիշել է պատմական օրինակներ, որտեղ հակամարտություններն ավարտվել են ոչ թե խաղաղությամբ, այլ հրադադարով: «Խոսքը Հյուսիսային և Հարավային Կորեաների, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի մասին է», -պարզաբանել է նախկին դեսպանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել