ԱՄՆ-ն և Իրանը կարող են հրադադարը երկարաձգել ևս 60 օրով
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են քննարկվող հրադադարի ժամկետը երկարաձգելու հարցում, սակայն ևս 60 օրով երկարաձգման մասին պաշտոնական հաստատում առայժմ չկա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը միջնորդներին փոխանցել են ժամկետը երկարաձգելու իրենց համաձայնությունը, սակայն դրա տևողությունը դեռ պետք է համաձայնեցվեր. փոխանցում է Al Arabiya-ն։
Հունիսին ձեռք բերված պայմանավորվածության 60-օրյա ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ Միևնույն ժամանակ, վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ կողմերի միջև բանակցությունները շարունակում են մնալ լարված, իսկ Իրանը հերքել էր հրադադարի երկարաձգման շուրջ ընթացող ուղիղ քննարկումների մասին տեղեկությունները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել