Թրամփը հայտարարել է Իրանի ԻՀՊԿ-ի հետ ոչ պաշտոնական կապի մասին և սպառնացել Օմանին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապ է պահպանում ոչ պաշտոնական ուղիներով։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի շտապում Թեհրանի հետ համաձայնության հասնել։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը սպառնացել է Օմանին՝ հայտարարելով, որ եթե Մուսկատը «խանգարի» ԱՄՆ-ի գործողություններին Իրանի դեմ, Վաշինգտոնը կարող է հարվածել Օմանին։
Թրամփի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իրանը և Օմանը բանակցում են Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղիների շուրջ։ Կողմերը հայտնել են, որ համաձայնության վերջնականացման ուղղությամբ առաջընթաց կա։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել