Թալիբները ցանկանում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր էջ բացել
Աշխարհ
Թալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին հայտարարել է, որ Աֆղանստանի իշխանությունները ցանկանում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ սկսել՝ հիմնված «փոխադարձ հարգանքի և դրական փոխգործակցության» վրա։
«The New York Times»-ին տված հարցազրույցում Մութաքին նաև կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել Աֆղանստանի հանքային հարուստ պաշարների, ամբարտակների և ճանապարհների զարգացման գործում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է վերաբացել դեսպանատունը Քաբուլում և պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում։ Թալիբները, ըստ նրա, ձգտում են բարելավել Վաշինգտոնի հետ հարաբերությունները և նվազեցնել երկրի միջազգային մեկուսացումը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ թալիբները չեն կարողացել կայունացնել իրավիճակը Աֆղանստանում և չեն կատարել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։ Վաշինգտոնը նշել է, որ թալիբների հետ կշփվի միայն այն դեպքում, երբ դա համապատասխանի ամերիկյան ժողովրդի շահերին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը