Ռուսաստանում բենզինի դեֆիցիտի երկրորդ ալիքն է սկսվել․ Reuters
Ռուսաստան
Ռուսաստանի մի շարք շրջաններում կրկին սահմանափակվել է բենզինի վաճառքը։ Reuters-ի տվյալներով՝ առնվազն 10 մարզերում իշխանությունները խստացրել են բենզալցակայաններում վառելիքի վաճառքի վերահսկողությունը։
Գործակալության թղթակիցները Մոսկվայի մարզի որոշ բենզալցակայաններում նույնպես նկատել են բենզինի պակաս։ Միևնույն ժամանակ, դիզելային վառելիքը գրեթե ամենուր հասանելի է եղել։
Ռուսաստանում վառելիքի ճգնաժամի առաջին ալիքը սկսվել էր գարնանը և մինչև հուլիս տարածվել էր երկրի գրեթե ողջ տարածքում։ Մի շարք նավթավերամշակման գործարանների աշխատանքը դադարեցվել էր անօդաչուների հարձակումների հետևանքով, իսկ այդ ընթացքում աճել էր նաև սեզոնային պահանջարկը։
Հուլիսի վերջին իրավիճակը մասամբ կայունացել էր, սակայն հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին նավթավերամշակման գործարանների վրա նոր հարձակումները կրկին հարվածել են վառելիքի մատակարարումներին։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել