Բրիտանական ԱԹՍ-ների հարվածները Ռուսաստանի վրա կհանգեցնեն միջուկային պատերազմի. վերլուծաբան
Աշխարհ
Բրիտանական անօդաչու սարքերի օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար կհանգեցնի միջուկային պատերազմի։ Այս մասին գրել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը X սոցիալական ցանցի էջում։
«Մեծ Բրիտանիան ևս մեկ քայլ է անում դեպի միջուկային պատերազմ։ Ըստ The Sunday Times-ի՝ բրիտանական անօդաչու սարքերն այժմ օգտագործվում են Ռուսաստանի տարածքին խորը հարվածներ հասցնելու համար», - գրել է Դիզենը։
Ավելի վաղ Sunday Times-ը, հղում անելով ուկրաինական բանակի աղբյուրներին, հաղորդել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են օգտագործել բրիտանական արտադրության անօդաչու սարքեր Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու համար։ Լրագրողների խոսքով՝ այս անօդաչու սարքերը, մասնավորապես, վերաբերում են Անգլիայի Ուիլթշիր քաղաքում գտնվող Callen-Lenz ընկերության կողմից արտադրված Nyan անօդաչու սարքերին։ Պարզվել է, որ դրանք կարող էին օգտագործվել Վոլգոգրադի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարաններին հարվածելու համար։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել