Իսրայելի Ազգային անվտանգության նախարարը կոչ է արել ոչնչացնել Գազայի բնակիչներին
Աշխարհ
Իսրայելական զորքերը պետք է «ամեն գիշեր Գազայում սպանեն 30-40 մարդու», հայտարարել է Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատված Ռոման Բրասլավսկու փոդքասթի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է Financial Times-ը։
Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է ոչնչացնել «ոչ միայն նրանց, ովքեր անմիջական սպառնալիք են ներկայացնում», այլև նրանց, ովքեր «արժանի չեն ապրելու»։ Սակայն Բեն-Գվիրը չի մանրամասնել, թե կոնկրետ ում նկատի ունի։
Պաշտոնյան նաև կոչ է արել հրեական բնակավայրեր կառուցել Պաղեստինյան անկլավում՝ նշելով, որ որքան շատ հրեաներ բնակություն հաստատեն այնտեղ, «այնքան լավ»։
«Եվ ահաբեկիչների համար արտագաղթ չպետք է լինի։ Մենք պարզապես պետք է նրանց մեկ առ մեկ սպանենք», - հայտարարել է Բեն-Գվիրը։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել